
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին հավելյալ 500 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը:
«Անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ծրագրի դիմելիությունը բավականին ակտիվ է, բարձր է:
Այս տարի ունեինք պլանավորված 2,4 մլրդ դրամ այս ծրագրի համար, բայց կանխատեսելով դիմումները՝ մինչև տարեվերջ մեզ անհրաժեշտ է լինելու ևս 500 մլն դրամ»,- նշեց Թորոսյանը:
Կառավարությունը հաստատեց նախագիծը։