
Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Հանգստյան օրերին սպասվող եղանակի մասին» գրառմամբ։
«Հայհիդրոմետի կանխատեսման համաձայն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան ժամերին և հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի առանձին շրջաններում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Հոկտեմբերի 10-ի լուսադեմից սկսված եղանակը կսկսի պարզել, և հոկտեմբերի 10-ի ցերեկը, հոկտեմբերի 11-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ»,- հայտնում է Սուրենյանը։
Աղբյուրը` Գագիկ Սուրենյան