Փաշինյանի մոսկովյան այցի հստակ ժամկետ դեռ չկա. Պեսկով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան նախատեսվող այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ հստակ ժամկետներ չկան»,- ասել է նա։

Ավելի վաղ Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Բիշքեկում բանակցություններ էր անցկացրել Փաշինյանի հետ։ Հանդիպման արդյունքներով ՌԴ նախագահը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցերը քննարկելու համար։

Leave a Comment