Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են Ռազմական ոստիկանություն

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել ՊՆ ռազմական ոստիկանություն: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ռազմական կցորդներին ընդունել է Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Հանդիպման ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել ռազմական ոստիկանության գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող աշխատանքները։ Այնուհետև ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ռազմական ոստիկանության ղեկավարությանը և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Leave a Comment