Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել է Էր-Ռիադի օդանավակայանին


Միջազգային


«Անսար Ալլա» շարժումը բալիստիկ հրթիռով հարվածել է Էր-Ռիադի օդանավակայանին, հայտնում է Reuters գործակալությունը։

«Եմենի հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով հարձակվել են Էր-Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա», — ասվում է հաղորդագրության մեջ։

Եմենի միջազգայնորեն ճանաչված իշխանությունները հայտարարել են «Անսար Ալլա»-ից Սանան ազատագրելու գործողության մեկնարկի մասին։

Հուլիսի կեսերից՝ չորս տարվա դադարից հետո, վերսկսվել են «Անսար Ալլա» շարժման և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարական բանակի միջև ռազմական գործողությունները։ Այդ ընթացքում հութիները վերահսկողության տակ են վերցրել Կարմիր ծովի ամբողջ արևմտյան ափը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող քաղաքները։


Leave a Comment