
Բելգիայի Լիեժ քաղաքում հարյուրավոր ուսանողներ բողոքում են ուսման վարձի բարձրացման, գերբնակեցված դասարանների և ուսումնական նյութերի դժվարահասանելիության դեմ: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են վերջին մի քանի օրերի ընթացքում 107 ձերբակալության մասին, հաղորդում է Reuters-ը։
Տեղական իշխանությունները դեռևս չեն հաստատել ձերբակալությունների թիվը: Belga լրատվական գործակալության տվյալներով՝ ձերբակալությունները կապված են գույքի վնասման և հրկիզման հետ։
Ցուցարարների պաստառների վրա գրված էին այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք են՝ «Սա խառնաշփոթ է, մենք պայքարում ենք իրավունքի, այլ ոչ թե արտոնության համար» և «Ես ընտրեցի կրթությունը, այլ ոչ թե «Քաղցած խաղերը»։
Որոշ ուսանողներ ասել են, որ կապ են պահպանում ֆրանսիացի ավագ դպրոցի աշակերտների հետ, ովքեր կազմակերպել էին զանգվածային բողոքի ցույցերը։