«Flydubai-ի երկրորդ օդաչուն, որը ենթադրաբար փորձել էր կործանել 1073-րդ չվերթի ինքնաթիռը Թել Ավիվում, քննիչներին պատմել է, որ ամռանը գրեթե իրականացրել էր նման հարձակում, բայց հետո մտափոխվել էր»,- հայտնել է լրատվամիջոցը։Նշվում է, որ երկրորդ օդաչուն խոստովանել է՝ նախատեսել էր ստանձնել ինքնաթիռի կառավարումը, որպեսզի այն ուղղի դեպի Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայան։ Նա պատրաստ էր իրականացնել այդ ծրագիրը հուլիսյան թռիչքներից մեկի ժամանակ։