Նախատեսվող կարգավորման համաձայն՝ տրանսպորտային միջոցների տարհանումը հնարավոր կլինի իրականացնել առանց պարեկային ծառայողի անմիջական ներկայության՝ դրանք տեղափոխելով մասնավոր պահպանվող տարածքներ և այնտեղ պահելով մինչև ՆԳՆ ոստիկանության կողմից համապատասխան որոշման կայացումը։
Ներքին գործերի նախարարությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ քննարկմանը։
Մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի տվյալները՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը և ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ինչպես նաև էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը։ Նամակի թեմայի դաշտում խնդրում ենք նշել՝ «Մասնակցություն՝ հանրային քննարկմանը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: