Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանում մեծամասնություն ձևավորած ուժերը հանդես են եկել Ուկրաինայի վերաբերյալ համատեղ բանաձև ընդունելու նախաձեռնությամբ

Սաքսոնիա-Անհալթի նահանգային խորհրդարանում մեծամասնություն կազմող «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) աջ ծայրահեղական և «Սոցիալական արդարության և խելացի տնտեսության համար» դաշինքը (BSW) մտադիր են ընդունել Ուկրաինայի վերաբերյալ համատեղ բանաձև՝ կոչ անելով դադարեցնել Կիևին զենքի և ֆինանսական օգնության տրամադրումը։

Ինչպես հայտնում են dpa-ն և Reuters-ը, բանաձևի հեղինակները կոչ են անում նահանգային խորհրդարանին հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, ինչպես նաև Ուկրաինային զենքի մատակարարման և ֆինանսական օգնության ձախողման մասին:

Նաև կոչ է արվում «օգտագործել բոլոր հասանելի միջոցները, այդ թվում՝ համապատասխան նախաձեռնություն ներկայացնել Բունդեսրատին՝ Ուկրաինայում հետագա սրացումը կանխելու և խաղաղության քաղաքականություն վարելու համար»:

«Անհրաժեշտ են անհապաղ հրադադար և Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների սկիզբ», — փաստաթղթից մեջբերում է dpa-ն: Հեղինակները որպես բանաձևի նպատակ նշում են Գերմանիայի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների կարգավորումը և պատժամիջոցների անհապաղ վերացումը:

Փաստաթղթի քվեարկության համար նախատեսված է խորհրդարանական հատուկ նիստ, որը, ինչպես սպասվում է, տեղի կունենա հոկտեմբերի 14-ին: Սակայն փաստաթուղթը կարող է ունենալ միայն խորհրդանշական նշանակություն, քանի որ նահանգային կառավարությունները պատասխանատու չեն Գերմանիայի արտաքին և էներգետիկ քաղաքականության համար:

Leave a Comment