Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE) ուսումնասիրել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների ոտնահարման դեպքը։ Կազմակերպությունն արձանագրել է, որ փաստաբանը պետք է աշխատի առանց ճնշումների, իսկ նրան հայտնի դարձած տեղեկությունները պետք է պաշտպանվեն որպես փաստաբանական գաղտնիք։
Հուլիսին ՀՀ փաստաբանների պալատը դատապարտել էր Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի քրեական գործից հեռացնելու և նրան որպես վկա հարցաքննելու որոշումը, ինչից հետո էլ դիմել էր CCBE-ին։