«Ահա թե ինչ քայլերի դիմեցին Շաքիի թեման ինֆոդաշտում լղոզելու համար». Կարեն Վրթանեսյան

«Ահա թե ինչ քայլերի դիմեցին Շաքիի թեման ինֆոդաշտում լղոզելու համար». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շաքիում ադրբեջանցի զինվորականի՝ հայ ընտանիքի վրա հարձակվելու 7-րդ օրն է։ Այս ընթացքում ինչ արեցին թեման ինֆոդաշտում լղոզելու համար.
▪️ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի շուրջ ղալմաղալների հրահրում։ (Վստահ եմ, որ ինքը երգչուհին այդ արշավի հետ կապ չունի)։
▪️ Խփոցի ԱԺ-ում։
▪️ Ալեն Սիմոնյանը Սփյուռքի հայերին վիրավորող գրառում արեց («կատղախայծ» գցեց)։
▪️ Այսօր. Արթուր Դանիելյանին են բռնել ու տանում են կալանքի՝ ֆեյսբուքյան գրառումների համար։
Ինչ թեմա ասես դաշտ չգցեցին, բայց չեն պատասխանում Շաքիի միջադեպի վերաբերյալ հարցերին. օրինակ՝ երբ իմացել են, որ զինված ադրբեջանցի է մտել ՀՀ տարածք, ինչո՞ւ են դա թաքցրել մարզի բնակչությունից։
Շաքիում կատարվածը հնարավոր էր կանխել, եթե համապատասխան գերատեսչությունները՝ ՊՆ-ն, ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց պարտականությունները կատարեին։
Մակաբույծ խեղկատակների մի հսկա բանակ է ապրում (ու լավ է ապրում) մեր հաշվին, բայց մեր նույնիսկ ամենաբազային անվտանգությունն ապահովել չեն ցանկանում։ Փոխարենն ընկած են ընդդիմադիրների ֆեյսբուքյան գրառումների հետևից»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան

Leave a Comment