Հոկտեմբերի 7-ին Ֆրանսիայում հրատարակվել է խոհարարական գրող և լրագրող Սոնյա Էզգուլյանի «Իմ փոքրիկ Հայաստանը» (My Little Arménie) գիրքը, հայտնել է Hachette Pratique-ն։
Ըստ կայքի՝ այն պարունակում է հայկական խոհանոցի ավելի քան 100 բաղադրատոմս։ Գրքում ներկայացված են մանթիի, ժենգյալով հացի, խաղողի տերևներով տոլմայի և արևելյան աղանդերի բաղադրատոմսեր։
Հեղինակի խոսքով՝ գիրքը երախտագիտության արտահայտություն է այն կանանց, ովքեր սերունդներ շարունակ փոխանցել են հայկական բաղադրատոմսերն ու խոհարարական ավանդույթները։ Նա պահպանել է որոշ բաղադրատոմսեր՝ դրանք սովորելով, իսկ մյուսները հարստացել են ճանապարհորդությունների, հանդիպումների և նոր բաղադրիչների շնորհիվ։
Հրատարակությունը ներառում է նաև կոլաժներ, որոնցում պատկերված են հեղինակի կյանքում կարևոր դեր խաղացած մարդիկ։ Դրանցում Էզգուլյանը հավաքել է այդ մարդկանց երևակայական ճաշերի շուրջ։ Գիրքը բաղկացած է 288 էջից։
