Ռեստորանի զուգարանում թաքնված տեսախցիկը նկատած աղջիկը պատմում է մանրամասները

Հոկտեմեբրի 4-ին Կարինան ընկերոջ հետ այցելել է «Գուստավ» ռեստորան։ Զույգին մուտքի մոտ դիմավորել է ռեստորանի մենեջեր Ք.Վ.-ն։ Նա բարեհաբույր ուղեկցել է զույգին սեղանի մոտ։ Որոշ ժամանակ անց ռեստորանի սանհանգույցում Կարինան նկատել է, որ այն գաղտնի նկարահանվում է։ Լվացարանի դարակում թաքնված է եղել տեսագրող հեռախոս։ Զույգը պարզել է, որ հեռախոսը ռեստորանի մենեջեր Ք.Վ.-ինն է։ «Հետքի» տաղավարում Կարինան պատմել է մանրամասները։ 

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ այս դեպքի առթիվ կազմվել են փաստաթղթեր, և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment