
«Ինչո՞ւ եք առավոտից իրիկուն՝ երաշխավոր-երաշխավոր․․․ Էն որ ասում եք՝ 2022 թվականի սեպտեմբերին ռազմական դրություն չհայտարարվեց․․․ Այդ իրադարձությունները անվտանգության երաշխավորության պայմաններում են տեղի ունեցել։
Ասում եք՝ զիջումներ-զիջումներ։ Ասեք՝ ի՞նչ ենք մենք զիջել։
Պատասխանե՞լ են այս հարցին։ Մենք ընդհանրապես ոչինչ չենք զիջել»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։