Նիկոլ Փաշինյանը հեռացնելու է կաթողիկոսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլ Փաշինյանը հեռացնելու է կաթողիկոսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar-Զրույցի այսօրվա հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱՍԿ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանը։

Անդրադառնալով Ազգային ժողովի երեկվա միջադեպերին՝ Աղազարյանը նշեց. 

«Շատ մեծ, սարսափելի բան տեղի չի ունեցել, որովհետև աշխարհի բոլոր խորհրդարաններում նման բաներ լինում են, երբ որ կրքերը բորբոքվում են։ Պատգամավոր լինելուց բացի, նաև մարդիկ են, ունեն էմոցիաներ։ Չնայած՝ Ռուբինյանն անընդհատ կոչ էր անում, որ էմոցիաները զսպեն և այլն, բայց ավելի ճիշտ կլինի, որ առաջին հերթին ինքն իրեն կոչ անի․ ըստ էության, նա սադրեց այդ ամեն ինչը»։ 

Աղազարյանի խոսքով՝ պայմանավորվածությունը, որ պետք է մնան բարեկրթության սահմանում, չի գործի։ 

«Ի տարբերություն նախորդ խորհրդարանի, ընդդիմությունը ներկայացված է ավելի մեծ թվով, և, հետևաբար, իրենք կարող են ինչ-որ իմաստով հակահարված տալ։ Համաձայն չեմ, որ «Ուժեղ Հայաստան»-ը փորձում է նպատակաուղղված սադրել: Եթե Ռուբեն Ռուբինյանը նույն կերպ վերաբերվի բոլոր պատգամավորների, ամեն ինչ կարգին կլինի։ Ռուբեն Ռուբինյանը սադրում է: Եթե սադրվում ես, չես կարող քեզ զսպել, ուրեմն հրաժարական տուր»։ 

Աղազարյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ջլատված է, իսկ «Հայաստան» դաշինքը շատ լավ, ծանրակշիռ դեր է կատարում խորհրդարանում։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment