
Լրագրող Արեն Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական ոչ մի տեղանուն քարտեզներում չկա:
Թուրքական Turkish Airlines ինքնաթիռում հայտնաբերեցի, որ քարտեզի վրա ոչ մի հայկական տեղանուն չկա: Նույնիսկ մայրաքաղաք Երևանը նշված չէ այդ քարտեզում: Քաղաքականացրեք ինչքան ուզում եք գրառումս, բայց սա դրա մասին չէ: Ըստ էության եթե դու տուրիստ ես ու քարտեզով նայում ես Թուրքիայից արևելք՝ այդտեղ ոչինչ չկա»:
Աղբյուրը` Արեն Նահապետյան