
«Հասկանում եմ, որ մայրական բնազդը երբեմն ամենաուժեղն է, բայց երբ դիմում են ոստիկանությանը, ուրեմն պետք է սպասել ոստիկանության գործողություններին»,- այս մասին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի զինծառայողի՝ Շաքի ներթափանցմանը, որը վիրավորել էր հայ կնոջը և ահաբեկել նրա երեխաներին։
«Դա կրիմինալ միջադեպ է․ Հայաստանում, ցավոք, ամեն օր էլ նման քրեական միջադեպեր լինում են»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում բազմաթիվ մարդիկ են դատապարտվել սահմանն ապօրինի հատելու համար։
Նա նաև նշել է, որ աշխարհում չկա որևէ սահման, որն անընդհատ ապօրինաբար չհատվի։