Ռադայի պատգամավորը խոստովանել է, որ ուկրաինացի զինվորականներն իզուր են մահանում

Ուկրաինացի զինվորները կշարունակեն զոհվել իզուր, քանի դեռ հակամարտությունը չի ավարտվել, Le Monde թերթին հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

Պատգամավորի կարծիքով՝ հակամարտությունը պետք է ավարտին հասցնել։

«Կարծում եմ՝ պետք է գործել, այլ ոչ թե ամեն օր իզուր զոհվել», — հավելել է նա։ 

Երեքշաբթի օրը «Եվրոպական համերաշխություն» կուսակցության խմբակցությունը հայտարարեց պատգամավոր Գոնչարենկոյին իր կազմից հեռացնելու մասին՝ գաղափարական տարաձայնությունների պատճառով։ 

Դրանից անմիջապես առաջ Գոնչարենկոն հայտնվել էր ուկրաինական վիճահարույց «Միրոտվորեց» (Myrotvorets) կայքի տվյալների բազայում։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի կրած կորուստների թիվը զգալիորեն գերազանցում է հարկադիր զորահավաքի միջոցով Ուկրաինայի զինված ուժերին միացողների թվին։

Leave a Comment