«Ի դեպ»․ Մուսաևին կարտահանձնե՞ն․ Փաշինյանը հող է նախապատրաստում

7 Հոկտեմբերի, 2026

Փաշինյանը հող է նախապատրաստում ադրբեջանցի զինծառայողի արտահանձնման համար, որը, սակայն, ըստ իրեն, հայ գերիների հետ փոխանակման տարբերակով չի կարող լինել։

Հասկանալու համար, թե որքանով է հավանական, որ Նիկոլ Փաշինյանը, որպես բարի կամքի դրսևորում, կարտահանձնի ադրբեջանցի զինծառայողին, անդրադառնանք նախկին փորձին։

2020 թվականի դեկտեմբերի 14-ին Ադրբեջանին արտահանձնվեցին Հայաստանում ցմահ ազատազրկված Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը։ Նրանք մեղադրվում էին անչափահասների առևանգման և 17-ամյա Սմբատ Ցականյանի սպանության մեջ։

2023 թվականի դեկտեմբերի 13-ին Ադրբեջանին արտահանձնվեց Հուսեյն Ախունդովը, ով նույն թվականի ապրիլին սպանել էր ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին։ Նրա հետ արտահանձնվեց նաև Ագշին Բաբիրովը, ով դատապարտված էր ՀՀ սահմանն ապօրինի հատելու և ռազմամթերք տեղափոխելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment