Փաշինյանը, Պուտինը, Ալիևը Թուրքմենստան են մեկնում

Փաշինյանը, Պուտինը, Ալիևը Թուրքմենստան են մեկնում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին, «Ազատությանը» հայտնել են կառավարության լրատվականից:


 


Գագաթնաժողովին մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահը, սակայն Վլադիմիր Պուտինի օգնականն ասել է, որ դրա շրջանակներում Պուտին – Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ:


 


Վարչապետ Փաշինյանն ու նախագահ Պուտինը վերջին անգամ հանդիպել են Բիշքեկում՝ սեպտեմբերի 1-ին, պայմանավորվել առաջիկայում ևս մեկ հանդիպում անցկացնել Մոսկվայում, սակայն դրա ժամկետը դեռ համաձայնեցված չէ:


 


ԱՊՀ գագաթնաժողովն անցկացվելու է Թուրքմենաստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում: Անդամ պետությունների ղեկավարները, ըստ Կրեմլի, ամփոփելու են կազմակերպության 35 տարվա փոխգործակցության արդունքները և կարծիքներ են փոխանակելու միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ։


 


Կրեմի փոխանցմամբ՝ Թուրքմենստանում Պուտինը մասնակցելու է նաև Կասպյան բնապահպանական գագաթնաժողովին, որի ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները կքննարկեն բնապահպանության ոլորտում համագործակցության հարցերը:


 


Առայժմ պարզ չէ՝ արդյոք Թուրքմենստանում Փաշինյան-Ալիև առանձին հանդիպում կամ շփում կլինի:


 


 


Միացիր մեզ Տելե

















Կարդացել են
5 անգամ

Leave a Comment