Եվրոպական խորհրդարանում ցուցադրվել է Թրամփի ծաղրական արձանը

Եվրոպական խորհրդարանում ցուցադրվել է Թրամփի ծաղրական արձանը

Ստրասբուրգում գտնվող Եվրոպական խորհրդարանի շենքում ցուցադրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2,5 մետր բարձրությամբ ծաղրական արձանը։ Դանիացի նկարիչ Յենս Գալշիոտի ստեղծած «Orange Plague» («Նարնջագույն ժանտախտ») արձանը Թրամփին պատկերում է մերկ վիճակում՝ ոսկեգույն մահակով, փոքրահասակ տղամարդու ուսերին նստած։

Քանդակի կողքին տեղադրված բացատրական գրառումներում Թրամփը ներկայացվում է որպես «Անարդարության արքա», որը նստած է մեկ այլ մարդու մեջքին՝ նրան ծանրության տակ կքած պահելով։ Գալշիոտը արձանը ներկայացրել է նաև որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարին խոչընդոտելու վերաբերյալ իր քննադատության խորհրդանիշ։

Արձանը Եվրոպական խորհրդարանում կցուցադրվի մինչև հինգշաբթի։ Այն ցուցադրելու հրավերը կատարել է Դանիայի ձախակողմյան եվրապատգամավոր Պեր Կլաուզենը։ Թրամփը արձանի ցուցադրությանը դեռ չի արձագանքել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment