Հունգարիան պատրաստ է հանել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների վետոն

Հունգարիան պատրաստ է հանել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների վետոն

Հունգարիան համաձայնել է չարգելափակել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների ևս երկու ուղղությունների բացումը։ Բուդապեշտը պատրաստ է ամբողջությամբ հանել վետոն, եթե Ուկրաինայի խորհրդարանը օրենք ընդունի ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ Անդրկարպատիայի հունգարական համայնքի իրավունքների վերաբերյալ։

Եվրոնյուզի փոխանցմամբ՝ խոսքը ԵՄ ներքին շուկային և մրցունակությանը վերաբերող բանակցային ուղղությունների մասին է։ Ուկրաինայի խորհրդարանի կողմից օրենքի ընդունման դեպքում դրանք կարող են պաշտոնապես բացվել հաջորդ շաբաթ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment