Սա իրենց ադրբեջանցի շեֆերին բավարարելու համար է, սա իրենց համար ոչ նպաստավոր տեղեկատվական օրակարգը շեղելու ու փոխելու համար է

Հոկտեմբերի 2ին հրեական ծագմամբ ադրբեջանցի մի քարոզիչ հրապարակում է ռուսերեն թարգմանած մի տեսանյութ, որում տեղ է գտում Արթուր Դանիելյանի ու իմ 2019 թվականին Աղդամից արված տեսաուղերձը, ինպես նաև էլի 2019 թվականին արված տեսանյութի հատված, որտեղ Արթուրն է խոսում:

Այդ տեսանյութը լայն տարածում է գտնում Ադրբեջանական սեգմենտում, հետո դրանից կտրում են Արթուրի խոսալու թարգմանված կտորը և էլ ավելի մեծ տարածում են ապահովում իրենց սեգմենտում:

Վերջին երեք օրերին սկսվում է ադրբեջանական ֆեյք ու իրական օգտատերերի կողմից արված մեկնաբանությունների հեղեղ Արթուրի ու իմ մոտ, որտեղ սպառնալիքներ են ու մեզ պատժելու պահանջ:

Երեկ երեկոյան հայտնի է դառնում, որ Արթուրին կանչել են ՔԿ և ամենայն հավանականությամբ առաջադրվելու է մեղադրանք:

Այսօր Արթուրը գնում է ՔԿ և բացարձակ աբսուրդային հիմքով ու Դեմոկրատիայի Բաստիոնի համար նույնիսկ աննախադեպ բան է տեղ գտնում. առաջին անգամ խուլիգանության հոդվածով մեղադրանք է առաջադրվում տեքստային հրապարակման համար: Նախաքննության գաղտնիքից ելնելով դեռ չենք կարող հանրայնացնել, թե կոնկրետ որ հրապարակման համար է, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ եթե դրա համար խուլիգանության հոդված է հասնում, ապա իմ վերջին մի քանի ամիսների գրառումներից գրեթե ցանկացածի համար առնվազն ահաբեկչության հոդվածով ինձ էլ պետք է տանեն:

Հիմա սպասում ենք, որպեսզի նշանակվի դատական նիստ, որտեղ կորոշվի Դանիելյանի խափանման միջոցը, իսկ մինչ այդ արձանագրենք, որ արդեն ադրբեջանական հանձնարարականների հլու կամակատար լինելու փաստը որևէ կերպ չթաքցնող մեր օկուպացիոն վարչակազմը ամիսներ շարունակ որևէ նման քայլի չէր դիմում, իսկ ադրբեջանական սեգմենտում ինչ-որ աժիոտաժից հետո մեկ էլ արագ ու ամենաաբսուրդային ձևով միացնում են ռեպրեսիվ մեխանիզմը:

Ավելորդ է ասել, որ սա չի վախեցնում Արթուրին ու մեր միաբանությանը, նիկոլական բեսպրեդելի թիրախային լսարանը մենք չենք, սա այլոց մոտ վախ ու անվստահություն սերմանելու համար է, սա իրենց ադրբեջանցի շեֆերին բավարարելու համար է, սա իրենց համար ոչ նպաստավոր տեղեկատվական օրակարգը շեղելու ու փոխելու համար է:

Ըստ այդմ, կարող եմ երկորդել ձերբակալությունից առաջ արված Արթուրի վերջին կոչին. վախենալ ու ընկրկել պետք չի, սրանք անգամ ադրբեջանցի էլ չեն, սրանք ադրբեջանցիքի հարճն են: Պինդ կացեք, շարունակեք պարտիզանական պայքարը օկուպացիոն վարչակազմի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment