ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ սահմանն ապօրինի հատած և Հայաստանում քաղաքացուն հրազենային վնասվածք հասցրած ադրբեջանցի զինծառայողի գործը պետք է քննեն ՀՀ իրավապահները։
«Միանշանակ ու աներկբա՝ ՀՀ-ում տեղի ունեցած քրեական հանցագործություն է, գործը պետք է քննվի, գործը պետք է ուղարկվի դատարան, դատարանը պետք է վճիռ կայացնի, այն պետք է մտնի օրինական ուժի մեջ, և պատժի կրումը՝ առնվազն մի մասը, պետք է տեղի ունենա ՀՀ-ում»,– ասել է նա։
Փաշինյանը հիշեցրել է, որ Ադրբեջանում ևս իրենց զինծառայողի՝ ծառայության վայրն ինքնակամ լքելու համար գործ է հարուցված։
