
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում օդի աղտոտվածության մասին գրեթե ոչ ոք չի խոսում։
Չկա հստակ ուսումնասիրություն՝ ինչ վիճակ ա ու ինչ ա պետք անել: Իներցիայով ապրում ենք: Երբ հեռվից նայում ես մեր քաղաքին՝ ակնհայտ երևում է այն մառախուղը, որը պատել է մեր քաղաքը, ու չկա որևէ հստակություն՝ ինչ պետք է անել առաջիկա տարիներին այս հարցը լուծելու համար: Արդյոք դա վտանգավոր է և եթե վտանգավոր է, ապա ինչքանով է վտանգավոր և, ամենակարևորը, ո՞նց մաքրել օդը:
COP 17 անցկանող երկրում ո՞նց կարող են այս հարցի վերաբերյալ չունենալ բնապահպանական իրավիճակի մասին հստակ եզրակացություն և պետական ծրագիր այն հաղթահարելու մասին:
Չէ որ այս նույն օդը շնչում են և իշխանությունը, և ընդդիմությունը»:
Աղբյուրը` Վահան Բաբայան