
«Նա դիմադրություն ցույց չի տվել, երբ ՀՀ պատկան մարմինները նրան ձերբակալելիս են եղել. դա արդեն իսկ ցուցիչ է նրա, որ նա դիվերսանտ չէր: Երկրորդը, թերացումներ եղել են, թե ոչ, բնականաբար եղել են ու դրանք ունեցել են ու կունենան հետևանքներ»,- ադրբեջանցի զինծառայողի՝ ՀՀ ներթափանցման վերաբերյալ հարցին ի պատասխան, ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա խոսքով՝ հետևանքների մասին կխոսեն ծառայողական քննությունից հետո: