ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Սյունիքի մարզում սահմանը ադրբեջանցի զինծառայողի կողմից ապօրինի հատելու դեպքին։ Նախարարը նշել է, որ երբ ՀՀ պատկան մարմինները տեղեկացել են հնարավոր միջադեպի մասին, տեղի են ունեցել իրավական ակտերով սահմանված գործողություններ։
Ինչ վերաբերում է տեսակետին, թե դա հնարավոր է՝ դիվերսիա էր, Պապիկյանը նշել է, որ զինված զինծառայողը ձերբակալվելիս դիմադրություն չի եղել. «Սա ցուցիչ էր նրա, որ նա դիվերսանտ չէր»։
Ըստ Պապիկյանի՝ տեղի ունեցածը վկայում է, որ եղել են թերացումներ, ինչին հաջորդել են հետևանքները. «Բայց դրա ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո»։
