Կլրանա ՀՀ համար Ադրբեջանի տարածքով երթուղիների բացման մեկ տարին. վարչապետ

Կլրանա ՀՀ համար Ադրբեջանի տարածքով երթուղիների բացման մեկ տարին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շուտով կլրանա Հայաստանի համար Ադրբեջանի տարածքով երթուղիների բացման մեկ տարին։

«Շուտով կլինի մեկ տարի, ինչ Հայաստանի համար Ադրբեջանի տարածքով երկաթուղին բացվել է, այդ ընթացքում ահագին ներկրումներ են տեղի ունեցել։ Նաև երկաթուղով արտահանման հնարավորություններ կան»,– ասել է նա։

Ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցի, վարչապետը նշել է, որ TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագիրը պետք է վավերացվի միայն ՀՀ-ի ու ԱՄՆ-ի խորհրդարաններում, և որ այն Ադրբեջանի խորհրդարանում չի վավերացվելու. «Այն պարզ պատճառով, որ դա ՀՀ-ի ու ԱՄՆ-ի կառավարությունների միջև համաձայնագիր է։ Նման նախադեպ մարդկության պատմության և համաձայնագրերի վավերացման պատմության մեջ չի վավերացվել, որ երկու երկրների միջև ստորագրված համաձայնագիրը երրորդ երկրում նույնպես վավերացվի»։

Վարչապետը նաև հայտնել է, որ Երասխի հատվածում երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարվել։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment