Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվելիս դիմադրություն ցույց չի տվել. վարչապետ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվելիս դիմադրություն ցույց չի տվել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի մարզում ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի ձերբակալությանը։

«Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապես։ Որքան հասկանում եմ՝ որոշակի վնասվածքներ է ունեցած եղել, և գուցե դա է պատճառը, որ ինչ-որ կադրեր չեն հրապարակվել»,– ասել է նա՝ խոստանալով նաև ճշտել ու ասել՝ արդյո՞ք նրա ձերբակալությունը տեսանկարահանվել է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment