«Ի դեպ»․ Քննությունը դեռ չի սկսվել, բայց Փաշինյանն արդեն վարկած ունի

7 Հոկտեմբերի, 2026

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը վերջապես մեկնաբանել է Շաքիում օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը և սովորության համաձայն՝ դեպքի իր վարկածն է ներկայացրել:

Հետաքրքիր է, որ Փաշինյանն ինքն է նույն հարցազրույցում նշում, որ դեռ քննություն պետք է իրականացվի, բայց նախնական վարկածն ինքն արդեն ունի։ Ինչպես ուներ, օրինակ, 2023 թվականի հունվարի 19-ին, երբ Ազատ գյուղի զորամաս ներկայացվող խրճիթում 15 զինծառայողի կյանք խլած հրդեհից ժամեր անց կառավարության նիստում  մանրամասն ներկայացնում էր տեղի ունեցածի նախնական վարկածը։ Ի դեպ հիշեցնենք, որ քննության հետագա ընթացքն էլ հենց այդ վարկածի շրջանակում էր։

Այս դեպքով էլ, վստահաբար, քննությունը կընթանա Փաշինյանի առաջադրած վարկածով, անկախ նրանից, թե որն է իրականությունը։

Ստացվում է ամեն անգամ աղմկահարույց դեպքից հետո իրավապահ համակարգը սպասում է Նիկոլ Փաշինյանի վարկածին։ Հետաքրքիր է, իսկ այլ վարկածներն ուսումնասիրվո՞ւմ են, թե՞ առաջնահերթը հենց Փաշինյանի վարկածն է։

 

Leave a Comment