«Հաղորդում է ներկայացվել ՔԿ»․ Քրիստինե Վարդանյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Հաղորդում է ներկայացվել ՔԿ»․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե՝ Երևանի ռեստորաններից մեկում մենեջերի կողմից կանանց զուգարանում գաղտնի նկարահանումներ իրականացնելու դեպքով:
Այս մասին քիչ առաջ հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Զանգահարել եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ, տեղեկացրել դեպքի մասին: Հուսամ՝ գոնե այս դեպքով արձագանքը չի ուշանա»:

Leave a Comment