
Լեհաստանի Մազովեցկի վոյեվոդության Օստրոլենկա քաղաքում տեխնիկումի ուսանողը դանակով հարձակում է իրականացրել ուսումնական հաստատությունում, որի հետևանքով առնվազն յոթ մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է RMF FM ռադիոկայանը։
Ռադիոկայանի տվյալներով՝ 19-ամյա հարձակվողը ձերբակալվել է։ Տուժածների թվում են տեխնիկումի ուսանողներ և դասախոս։ Վիրավորվածներից երկուսը ծանր վիճակում են։
Հարձակման դրդապատճառը դեռ հայտնի չէ։