ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք. Radar Armenia-ին հայտնեց ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Դավիթ Օհանջանյանը։
«Կարգապահական վարույթ է նախաձեռնվել՝ նրանց կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքով»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներից մի քանիսը փորձել էին խորհրդարանական դահլիճ մտնել։ Դրանից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր նրանց նկատմամբ վարույթ նախաձեռնելու մասին։
