
Live News-ի եթերում անդրադառնալով իր դեմ ներկայացված դատական հայցերին՝ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանն ինձ քաղաքացիական հայցով է դատի տվել, 6 մլն է ուզում, մինչև էդ Ալեն Սիմոնյանն էր դատի տվել, մի 9 մլն էլ Ռոմանոս Պետրոսյանն է ուզում: Թե ով ա դրանց փողը տալու, չեմ հասկանում. իմ եկամտի միակ աղբյուրն ԱԺ աշխատավարձն է: Հիմա պիտի գնամ Ռուբինյանին ասեմ՝ դրանց հասանելիքը տուր, թողնեն, գնան. ինձ փող որտեղի՞ց»: