
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին, այս մասին «Ազատությանը» հայտնել են կառավարության լրատվականից: Գագաթնաժողովին մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահը, սակայն Վլադիմիր Պուտինի օգնականն ասել է, որ դրա շրջանակներում Պուտին-Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ: