Հորմուզի նեղուցով նավթային հոսքերը գրեթե վերադարձել են նախապատերազմյան մակարդակին. Ռուբիո

Հորմուզի նեղուցով նավթային հոսքերը գրեթե վերադարձել են նախապատերազմյան մակարդակին. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը ներկայում բաց է, և դրա միջոցով նավթի արտահանումը գրեթե հասել է հակամարտությունից առաջ եղած մակարդակին։ Նրա խոսքով՝ Իրանը կորցրել է նեղուցի նկատմամբ վերահսկողությունը։

Ռուբիոն նաև քննադատել է Իրանի իշխանությունների ծախսային քաղաքականությունը՝ պնդելով, որ նավթային եկամուտները չեն ուղղվում երկրի ենթակառուցվածքների և բնակչության կյանքի բարելավմանը։ Նրա խոսքով՝ այդ միջոցների մի մասը ծախսվում է «Հեզբոլլահի», «Համասի», Իրաքում գործող զինված խմբավորումների և հութիների աջակցման ու սպառազինության վրա։

Միաժամանակ, միջազգային տվյալները ցույց են տալիս, որ նավթի հոսքերը իսկապես զգալիորեն վերականգնվել են, սակայն դեռ ամբողջությամբ չեն վերադարձել նախապատերազմյան մակարդակին։

Reuters-ի տվյալներով՝ սեպտեմբերին Պարսից ծոցի երկրներից նավթի և հարակից վառելիքների արտահանումը կազմել է նախապատերազմյան մակարդակի մոտ 81%-ը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment