
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, Live News-ի եթերում խոսելով ԱԺ երեկվա միջադեպի ու ՔՊ-ական պատգամավորների մասին, ասել է. «ՔՊ-ում շատ կան պատգամավորներ, ովքեր խոսելու հարցում դժվարություն ունեն, չի ստացվում, օրինակ Վահե Ղալումյանը: Նրա վիճակին որ նայում ես, կարող ա՝ լավ խինկալի ուտի, ընդեղ ահագին կտեղավորվի, առնվազն մի 50 հատ առաջին հնարավորությունից կարող ա էթա, բայց միտք ձևակերպելու հարցում դժվարություններ ունի… Հենց տենում ա լարված ա, հելնում, գալիս ա»: