Պահանջում են բռնագրավել Ռոբերտ Նազարյանի փեսայի ապօրինի գույքը

Պահանջում են բռնագրավել Ռոբերտ Նազարյանի փեսայի ապօրինի գույքը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Լիպարիտի Մանուկյանից (Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի դստեր ամուսին) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝  

.  3 անշարժ գույք, որից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզում.

.  1 տրանսպորտային միջոց.

.  2 իրավաբանական անձում մասնակցություն.

.  211 միլիոն 795 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

.  236 միլիոն 633 հազար դրամ՝ որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment