Կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց. ԿԳՄՍՆ-ն՝ Գեղարքունիքի դպրոցի միջադեպի մասին

Կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց. ԿԳՄՍՆ-ն՝ Գեղարքունիքի դպրոցի միջադեպի մասին

ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը:

Միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment