Բռնցքամարտի ԵԱ․ հայ բռնցքամարտիկները երեք հաղթանակ են տարել – armeniatoday.am

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչներ Հակոբ Շարբաթյանը, Էդուարդ Քարամյանը և Ռոմիկ Հարությունյանը հաղթանակներ են գրանցել, հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

50 կգ քաշային Շարբաթյանը, 60 կգ քաշային Քարամյանը և 66 կգ քաշային Հարությունյանը հաղթել են իրենց մենամարտերում և շարունակում են պայքարը մրցաշարում։

Ֆեդերացիայի տվյալներով՝ Լևոն Չիլինգարյանն ու Տիգրան Բաղդասարյանը պարտվել են և դուրս մնացել պայքարից։ Ֆեդերացիան պնդել է, որ երկու մենամարտերում էլ իսպանացի մրցավարը սխալ որոշումներ է կայացրել։ Հայաստանի հավաքականի մարզչական կազմն ու ֆեդերացիան բողոքարկել են որոշումները, ինչից հետո, ըստ ֆեդերացիայի, մրցավարը որակազրկվել է։

Մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 1-12-ը։ Հայաստանը մրցաշարում ներկայացնում է 16 բռնցքամարտիկ՝ 13 տղա և 3 աղջիկ։

Leave a Comment