07.10.2026 | 12:29
Բարմեն, մի բաժակ օղի լցրու ինձ,
Ու լավ հետևիր, միշտ լիքը լինի,
Կարծես, շրջան են գծել Երկրիս շուրջ
Ես շատ ընկերներ ունեմ պատվարժան,
Հողմերով ծեծված, ծեփված մարտիկներ,
Նրանց աչքերում վիշտն է անսահաման,
Մի տարի անցավ այս պատերազմից,
Մենք էլ ամոթի հատակին հասանք,
Ես ամաչում եմ նահատակներից,
Ես խելքը թռցրած ծանոթներ ունեմ,
Իշխանահմա վտառների մեջ,
Երկրիս ապագան լոզունգով ծամած,
Բարմեն, հարց չտաս, օղի լցրու ինձ,
Այսօր ուզում եմ հարբել, մի անգամ,
Ես, մի ամբողջ կյանք ուղիղ եմ քայլել,
Ծուռ է աշխարհը, վարքով՝ ներքինի,
Ծափահարումի որոտով խլված,
Եվ հարթակներում գիժ ամբոխների
Արցախս տվին, Սյունիքն է շուտով,
Սակայն գեհենի շուրթից տիրական,
Հանուն որկրամոլ իրենց գոյության
Հասել ենք անտակ անդունդի եզրին,
Բայց մոռացումի խրախճանքներում,
Իմ սուրբ տեսակի՝ սերունդ առ սերունդ
Այս ի՞նչ կատարվեց Հայոց աշխարհում,
Որ սին խեղկատակն արքա անվանվեց,
Լրտեսը դարձավ, այո, նախարար,
Ու՞ր ես, հայազգի մտավորական,
Ո՞ր ծակերում ես երջանիկ լինում,
Էլ ի՞նչ պիտի տան սրան ու նրան,
Ես քո տեսակից զզվում եմ արդեն,
Կրավորական, ճորտամիտ, վախկոտ
Կանանց փեշերում միայն վագրացած,
Ո՞ւր ես, փառապանծ անվանվող սփյուռք,
Ո՞ւր են այրերդ՝ խենթ, պատվախնդիր,
Թե՞ մակունցների հմայքով տարված,
Չէ, այսպես չեղավ, չլցնես, բարմեն,
Ինձ չեն հասկանա ընկեր ու զավակ,
Կեցցե ազգային զարթոնքը վսեմ,
03․10․2021