ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել են «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ։
«Գերատեսչությունների ղեկավարները տեղում ծանոթացել են քրեական վարույթի շրջանակում ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից առգրավված կտավների ցուցադրությանը, որոնք քննչական գործողությունների արդյունքում ի պահ են հանձնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին:
Մշակութային այս արժեքներն այսուհետ բաց են լինելու հանրության համար:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթով առգրավված և զննված ընդհանուր՝ 70 կտավներ, 2026 թվականի սեպտեմբերի 11-ին կայացված որոշմամբ ճանաչվել են իրեղեն ապացույց և ի պահ են հանձնվել Ազգային պատկերասրահին»,-հայտնում են ՔԿ-ից։
Հավելենք, որ փաստաբանները վիճարկում են Գագիկ Խաչատրյանից զարդերի, ժամացույցների, նկարների, գրիչների առգրավումը։ Նրանց խոսքով՝ դատարանի որոշմամբ այդ իրերը որոնման և վերցնելու ենթակա չեն եղել, քանի որ ընտանիքը դրանք ձեռք է բերել կամ նվեր ստացել դեռևս 1970-ական թվականներից։
***
|
Պատմաբան, «ՀայաՔվե»-ի անդամ Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գագիկ Խաչատրյանից բռնագրաված կտավները որպես իրեղեն ապացույց հանձնվել են Ազգային պատկերասրահին, իսկ իրավապահ համակարգի ռահվիրաները այցելել են հիանալու դրանցով։ Ոչինչ մի քիչ էլ թող էսթետիկ ժանրի մեջ փիյարվեն։
|