
«Վարչապետը ցանկացած իրադրության մեջ ունի պատասխաններ, որոնք որևէ կերպ կարող են օբյեկտիվ իրականությունից չելնել, միայն թե կարողանան գործը գլուխ բերել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը՝ խոսելով առաջիկա ՏԻՄ ընտրություններում համայնքների՝ նախկինում ընդդիմադիր ղեկավարների՝ ՔՊ ցուցակով առաջադրվելու մասին։ «Ամեն մարդ, ամեն թեկնածու ինքն է իր բարոյականությամբ, քաղաքական էթիկայով և ընդհանրապես ապրելակերպով պատասխան տալիս ցանկացած ընտրության համար։ Իշխանությունը տարբեր մեթոդներով՝ քրեական վարույթներով, ապօրինի գույքի բռնագանձման սպառնալիքներով վախեցնում է ՏԻՄ ղեկավարներին։ Իշխանությունն այնքան է խառնվել իրար, որ օրինականն ու անօրինականը խառնել են իրար, միայն թե հարմարեցնեն տվյալ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելուն կամ երկարացնելուն։ Իրենք այս ամենը վեր են ածել գործիքի՝ մենիշխանություն հաստատելու համար»,- շարունակելով թեման՝ ասել է ընդդիմադիր պատգամավորը։