Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծի համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Բաքվի երկխոսություն անհետ կորած անձանց հարցերի շուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվող IV միջազգային համաժողովում։
«Սա, իրավական պարտավորություն և մարդասիրական պատասխանատվություն լինելուց բացի, կդառնա խաղաղությանը նվիրվածության գործնական արտահայտություն և փոխադարձ վստահության ամրապնդման ներդրում։ Մարդկային ճակատագրերին վերաբերող տեղեկատվությունը չպետք է դառնա քաղաքական պայմանների առարկա»,– նշել է Ադրբեջանի նախագահը։