Լեգենդար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրեց իր վերջին հանդիպումը՝ հրաժեշտ տալով թիմին Բուենոս Այրեսի լեփ-լեցուն «Մոնումենտալ» մարզադաշտում։
39-ամյա ֆուտբոլիստը հավաքականի կազմում իր վերջին խաղն անցկացրել է Բենինի դեմ ընկերական հանդիպմանը։ Արգենտինան հաղթել է 3։0 հաշվով, իսկ Մեսսին դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Տրիբունաներում հավաքված երկրպագուները մեծարեցին Արգենտինայի ֆուտբոլի գլխավոր աստղին՝ արժևորելով նրա երկարամյա ելույթներն ազգային հավաքականի կազմում։ Դաշտում տեղադրվել է 10 համարի հսկայական մարզաշապիկ՝ «շնորհակալություն» գրառմամբ։
Radar Armenia-ն ներկայացնում է ֆոտոշարք։
