
«Ֆակտոր»-ի եթերում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց ձեզ փոխարինել Ալեն Սիմոնյանով, ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց՝ այդ մասին հետո կխոսի: «Երբեք չեմ ընկալել, որ պաշտոնը հավերժ է»,- նշեց նա: Հարցին՝ վարչապետն ասաց՝ ձեզ աշխատանք է առաջարկել, բայց չեք ընդունել, ինչո՞ւ, պատասխանեց. «Կարծել եմ, որ մասնավորում կամ վերլուծական աշխատանքով ավելի շատ ազատ ժամանակ կունենամ. ես հիմա կարող է աշխատեմ շաբաթվա մեջ 3-4 ժամ կամ մի քիչ ավելի, և ունենամ գրեթե նույն եկամուտը, ինչ ԱԽ քարտուղարը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գրիգորյանը միջազգային ընկերությունում ավագ խորհրդական է նշանակվել: