
Անհետ կորածների հարցը ներառված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի օրակարգում և դրա բաղկացուցիչ մասն է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, խորհրդարանի պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն՝ Բաքվում ընթացող համաժողովում։
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում հակամարտությունների հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ անհետ կորել են, և նրանց թիվը շարունակում է աճել։