Լրտեսության համար ձերբակալված Հաննինգը Բաքվի համար զեկույց էր նախապատրաստում․ սկանդալ. Լուսանկար

Լրտեսության համար երեկ ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը, ենթադրաբար, վերլուծական զեկույց էր պատրաստում Ադրբեջանի հետախուզության համար, գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով հետաքննությանը։

Պարբերականի տվյալներով` Հաննինգը անհայտ «գաղտնի» փաստաթղթեր է ստացել Դաշնային հետախուզական ծառայության (BND) աշխատակազմի իր նախկին ղեկավարի միջոցով և օգտագործել է դրանք զեկույց պատրաստելու համար։

Հետագայում այդ փաստաթուղթը, դատախազության տվյալներով, պետք է ուղարկվեր արտաքին հետախուզական անվտանգության ապարատի աշխատակցին։ Ենթադրյալ պատվիրատուն ադրբեջանական հետախուզության աշխատակից էր։ Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե արդյոք վերլուծությունը հասել է հասցեատիրոջը, թե ոչ։

Հաննինգը ղեկավարել է BND-ը 1998-2005 թվականներին։ Հետախուզությունը թողնելուց հետո նա դարձել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար, իսկ ավելի ուշ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Լրտեսության համար ձերբակալված Հաննինգը Բաքվի համար զեկույց էր նախապատրաստում․ սկանդալ

Leave a Comment