«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Մեզ հասած տեղեկության համաձայն՝ ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում տեղադրել էր իր անձնական հեռախոսը և տեսանկարահանում էր ներսում կատարվողը։ Հատկանշական է, որ դեպքը քննարկվել է նաև Google-ում՝ ռեստորանի էջի կարծիքների բաժնում։ «Գուստավ»-ի անունից թողնված պատասխանում նշվում է, որ տվյալ մենեջերն արդեն հեռացվել է աշխատանքից։ Դեպքի ականատեսի փոխանցմամբ՝ հեռախոսը պատահաբար նկատել են և անմիջապես կանչել մենեջերին։ Վերջինս սկզբում արգելափակել է հեռախոսը, իսկ երբ նրան ասել են, որ այնտեղ առկա է իրենց մասնակցությամբ տեսանյութ, Face ID-ով բացել է այն և սկսել ջնջել տեսագրությունները։ Ըստ մեզ փոխանցված տեղեկության՝ դա եղել է հենց մենեջերի անձնական հեռախոսը․ սարքում եղել են նաև նրա անձնական լուսանկարներն ու սելֆիները։ Մենեջերի անունն ու լուսանկարները, ինչպես նաև այլ screenshot-երը կարող եք տեսնել մեր տելեգրամյան փակ ալիքում այս հղումով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: