Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերը վերաճել են բախումների

Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերը վերաճել են բախումների

Ֆրանսիայում բողոքի ցույցերի լայնածավալ ալիք է սկսվել, ինչը սակայն, վերածվել է բախումների։ Ուսուցիչները, ծնողներն ու ավագ դպրոցի աշակերտները դուրս են եկել փողոց՝ մասնակցելու վերջին տարիների ամենախոշոր ցույցերից մեկին։

Փարիզում, Ստրասբուրգում, Ռենում, Թուլուզում և մի շարք այլ քաղաքներում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով կիրառել է արցունքաբեր գազ և ջրանետ մեքենաներ։ Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են գրանցվել երթերի տարբեր հատվածներում։

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրի տասնյակ քաղաքներում անցկացված ցույցերին մասնակցել է ավելի քան 250 հազար մարդ։ Կազմակերպիչները, սակայն, պնդում են, որ մասնակիցների թիվը հասել է շուրջ 450 հազարի։

Արձանագրվել են նաև ծանր վնասվածքների դեպքեր։ Բախումների ժամանակ դեռահասներից մեկը կորցրել է ձեռքը։

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն օրենսդիրներին հայտնել է, որ բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն 215 դեռահաս և 85 դպրոցական աշխատակից։ Նրա խոսքով՝ սա «դպրոցական համակարգի վճարած ամենածանր գինն է վերջին տասնամյակների ընթացքում»։ Վարչապետի գրասենյակի տվյալներով՝ վիրավորվել է նաև ավելի քան 700 ոստիկան։

Բողոքի ցույցերը տեղի են ունենում Ֆրանսիայում տնտեսական և քաղաքական լարվածության աճի պայմաններում։ Թույլ տնտեսական աճի և պետական պարտքը վերահսկելու անհրաժեշտության ֆոնին կառավարությունը բախվում է լուրջ քաղաքական դժվարությունների։

2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո նախագահ Էմանուել Մակրոնի դաշնակիցները կորցրել են մեծամասնությունը, ինչի հետևանքով կառավարությունը դժվարանում է խորհրդարանում առաջ մղել, այդ թվում՝ պետական բյուջեի ընդունումը։

Նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը Լըկորնյուին և կառավարության մի շարք բարձրաստիճան անդամների հրավիրել է արտահերթ հանդիպման՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

Leave a Comment